Fit4brain.com-ը հատված է ներկայացրել Ֆրեդերիկ Բեգբեդերի «Ռոմանտիկ էգոիստը» ստեղծագործությունից։
«…Երբ աջ ու ձախ քնում ես կանանց հետ, նրանք բոլորը մեկ են դառնում։ Եվ նա պարզապես փոխում է անունը, մաշկը, դեմքը, հասակը և ձայնը։ Մազերի երկարությունը, կրծքի չափը, ներքնազգեստի գույնը տարբերվում են՝ ըստ դեպքերի։ Բայց դու նրան կրկնում ես սովորած արտահայտությունները, նույն կատակներն ես անում, նույնանման շարժումներ ես անում՝ ըստ որոշված կարգի»։ «Դու հաճելի ես բուրում… մոտ արի, ավելի… ես վախենում եմ քեզնից… ես այնքան եմ ուզում համբուրել քեզ… արագացրու, ես այլևս չեմ կարողանում… շնորհակալ եմ, Աստված իմ, ինչպիսի երջանկություն… դու ինձ շատ ես դուր գալիս… ինձ թվում է՝ սա երազ է»։
Ամեն օր նույնն ես ասում տարբեր աղջիկների՝ երեխայի կախարդված աչքերով, ով բացում է նվերը։ Փոփոխությունները հանգեցնում են կրկնվելուն։
Որքան էլ պարադոքսալ հնչի, նորությունն ի հայտ է գալիս միայն, եթե հավատարիմ ես լինում մի կնոջ։ Դոնժուանները զրկված են պատկերացումից։ Ընդունված է Կազանովային բազմաշնորհ համարել, բայց նա պարզապես ալարկոտ էր։ Որովհետև ինչքան փոխես կանանց, կմնաս նույն տղամարդը։
Հավատարմությունը պահպանելու համար տաղանդ է հարկավոր»։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը