Վարչապետի խորհրդականը դատի կտա ԶԼՄ-ին. araratnews.am
Advertisement 1000 x 90

Վարչապետի խորհրդականը դատի կտա ԶԼՄ-ին. araratnews.am

Araratnews.am-ն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքով օգնական Մեսրոպ Պապիկյանին հարցրեց՝  հավաստի՞ են այն լուրերը, որ 10 հազար դոլար է վերցրել քրեական հեղինակություն Տույից քարոզարշավի համար: Մեսրոպ Պապիկյանը, սակայն, հերքեց այդ տեղեկությունները: «Ես չեմ ունեցել և ապագայում էլ չեմ ունենա նման հարաբերություն քրեական հեղինակության հետ: Չեմ ճանաչում ու չեմ էլ շփվել նման մարդկանց հետ: Ես պատրաստվում եմ դատի տալ այդ տեղեկությունը տարածած ԶԼՄ-ին»,- ասաց նա:

Մեսրոպ Պապիկյանը չի վախենում, որ դատարանում գուցե լրատվամիջոցը փաստեր ներկայացնի և ապացուցի նրա ու քրեական հեղինակության կապը, քանի որ վստահ է՝ տեղեկությունը սուտ է:

Սոնա Դավթյան

araratnews.am