«Մի քաղաքականացրեք քաղաքականությունը:
Մի քաղաքականացրեք խորհրդարանը:
Մի քաղաքականացրեք Ազգային ժողովի ամբիոնը:
Խորհրդանարում ու ամբիոնից քաղաքական գնահատականներ մի տվեք ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին:
Քաղաքականությունը թողեք գիտահետազոտական կենտրոններին, քաղաքագետներին ու փիլիսոփաներին:
Առաջին անգամ լսեցի…
ԵՄ և ԵԱՏՄ-ը քաղաքական կառույցներ են…
ԵՄ-ը աշխարհաքաղաքական կենտրոն է…
Խորհրդարանի գործը չէ ԵՄ և ԵԱՏՄ վարած քաղաքականություններին քաղաքական-փիլիսոփայական գնահատակններ տալը…
ԵՄ և ԵՏՄ միջև քաղաքական ընտրությունը դուալիզմ է, երբ դուալիզմը երկվություն է…
Այսօրվա դոզան էլ բարձր էր…»,- իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: