Ծրագրի նպատակն է Հայաստանի բնագիտական կրթությանը ավելացնել գիտակրթական բաղադրիչ՝ ներգրավելով աշակերտությանը գիտակրթական հետազոտական աշխատանքներում (յուրաքանչյուրին՝ իր մակարդակին համապատասխան չափով), սովորեցնելով ինքնուրույն դնել և լուծել գիտահետազոտական բնույթի խնդիրներ (երևույթների ուսումնասիրություն, խնդրի ձևակերպում, տեսություն, պատճառ-հետևանքային կապերի առաջադրում, գիտափորձ, չափումներ, արդյունքների ներկայացում), դրանով իսկ նպաստել գիտության և տեխնոլոգիական ոլորտների կադրային հենքի ամրապնդմանը և համապատասխան հիմնարկներում մասնագետների շարունակական սերնդափոխությանը:
Վերը նշված ծրագրին հաջող մեկնարկ տալու համար առաջարկվում է իրականացնել նախնական փորձնական ծրագիր, որին կներգրավվեն Երևանի «Քվանտ» վարժարանի և Աշտարակի դպրոցների աշակերտները։
Ամբողջական ծրագիրը՝
https://drive.google.com/open?id=1VJRZa8SxjDXclqncclrNqKn_ogDdjD5_
Առաջիկայում թեմաների ղեկավարների կողմից առաջարկվող հետազոտական թեմաների ցանկը կազմելուց հետո կավելացվի նաև հղում այդ ցանկին, որպեսզի աշակերտները կարողանան ընտրել իրենց ուզած թեման։
Մենթորների համար դիմելու վերջնաժամկետը՝ հունվարի 31։
Աշակերտների համար դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 7։
«ԱՅԱՍ» Տիեզերագիտական ընկերության «Գիտություն դպրոցում» փորձնական ծրագրին մասնակցելու հայտադիմում
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ