Փոխվարչապետի օգնական Վահե Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետհեղափոխական 10 լավ իրադարձություններ՝
1. Սույն թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրացվել է 60 տոկոսով՝ հասնելով 25 500 դրամի, ինչը գերազանցում է պարենային աղքատության շեմը։ Բարձրացումը վերաբերելու է շուրջ 80 հազար թոշակառուի։
2. Նախորդ տարվա հուլիսի 1-ից պետությունն իր վրա է վերցրել պարտադիր կուտակայինի 2.5 տոկոսը վճարելու բեռը, որի արդյունքում 207 հազար քաղաքացու աշխատավարձը միջինը 5.000 դրամ բարձրացել է, իսկ ովքեր բարձր աշխատավարձ են ստանում, էլ ավելի
3. Երկրորդ երեխայի ծնվելու դեպքում 50 հազար դրամ դրամական աջակցությունը եռապատկվել է՝ դառնալով 150 հազար
4. 2019 թվականի պետական բյուջեն եկամուտների գծով 2018-ի համեմատ աճել է գրեթե 200 մլրդ դրամով (մոտ 12 տոկոս), իսկ պաշտպանության ոլորտին ուղղված միջոցներն ավելացել են 26 տոկոսով
5. կոռուպցիոն սխեմաների բացահայտումների արդյունքում պետությանը վերադարձված միջոցներից 10 մլրդ դրամ հատկացվել է համայնքներին` որպես սուբվենցիա կամ օժանդակություն, որոնք ծախսվում են համայնքների ենթակառուցվածքների, խմելու, ոռոգման ջրի, դպրոցների ջեռուցման համակարգերի վերականգնման, ճանապարհների վերանորոգման վրա։
6. Մետաղական հանքարդյունաբերության հարկերը ավելացել են մոտ 70 տոկոսով, այն պայմաններում երբ պղնձի համշխարհային գները նվազել են և արտահանումը նվազել է
7. Հայաստանում այլևս չկան իշխանության կողմից հովանավորվող մենաշնորհներ և կոռուպցիա, օլիգարխներ՝ անձինք, ովքեր սերտաճած լինելով իշխանությունների հետ իրենց հսկայական ֆինանսական կարողություններն օգտագործում են իշխանություն ձևավորելու և վերջինիս կողմից իրենց սուբյեկտիվ շահերը սպասարկելու համար
8. Խորհրդարանական ընտրությունները անցել են բացառիկ արդար. մեր պատմության մեջ առաջին անգամ ընտրությանը մասնակցած որևէ ուժի կողմից չեն վիճարկվել սահմանադրական դատարանում
9. Ոստիկանության զորքերը մեկնում են մարտական հերթափոխության պետական սահման՝ փոխարիելու ժամկետային զինծառայողներին, որի համար ստանում են հավելավճար
10. Բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը 2018 թվականի համար «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը՝ գնահատելով մեկ տարվա ընթացքում որպես ամենաշատ առաջընթաց գրանցած երկիրը աշխարհում»:
Հետհեղափոխական 10 լավ իրադարձություններ՝1. Սույն թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրացվել է 60 տոկոսով՝…
Gepostet von Vahe Danielyan am Sonntag, 20. Januar 2019