Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունվարի 19-ին Շիրակի պետհամալսարանում տեղի ունեցավ Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի կարևոր որոշումներից մեկը դարձավ արդեն 8 ամիս առանց հիմնական ռեկտորի գոյատևող բուհի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի հայտարարությունը, ինչը, ի հեճուկս, տխրահռչակ Սահակ Մինասյանի և նրա ֆան-ակումբի ներկայացուցիչների, իրականություն դարձավ:
Հուսանք` մարտի 2-ին ՇՊՀ-ն կունենա նոր ռեկտոր, որը Շիրակի Մայր բուհը դուրս կբերի այն խայտառակ և անկառավարելի վիճակից, որում հայտնվեց Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի վատահամբավ ղեկավար Սահակ Մինասյանի պատճառով… Այդ քաղաքական նշանակումը աղետ դարձավ բուհի համար, բայց միևնույն ժամանակ բացահայտեց ՇՊՀ-ի որոշ «մտավորականների» մակարդակը, որոնք մեծ ուրախությամբ լծվեցին 10-15 հազար դրամով ՀՀԿ-ի համար ձայն հավաքելու անպատվաբեր գործընթացին, իսկ հետո էլ հաճույքով համալրեցին կրթական գործի Կոլումբոս` Մինասյանի ֆան-ակումբի շարքերը…
Ամենակարևոր փաստը, որը կարող եմ արձագանքել, այն է, որ ՇՊՀ-ի Հոգաբարձուների այս խորհուրդը որակականորեն տարբերվում է նախորդից, որի ամենաերկար նիստերը տևում էին 15-20 րոպե, իսկ ընդունած որոշումներն էլ աղետ էին դառնում ՇՊՀ-ի համար… Երևի հենց դրանով էլ պայմանավորված ՇՊՀ-ի ներկայացուցիչները Հոգաբարձուների խորհրդին արած իրենց առաջարկները չէին հիմնավորել համապատասխան ապացույցներով և փաստաթղթերով, որի արդյունքում էլ դրանք կամ չընդունվեցին,կամ էլ դրանց քննարկումը հետաձգվեց… Հույս ունեին, որ, նախորդի նման, առանց լուրջ քննարկումների դրանք բոլորը կընդունվեին, բայց…
Մինչ Հոգաբարձուների խորհրդի նիստը Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները պատերի տակ հայտարարում էին, որ ամեն ինչ անելու են բուհի ռեկտորի ընտրությունները հետաձգելու համար… Իրոք, այդ փորձը կատարվեց…. Հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներից և բուհի աշխատակիցներից մեկը, որը Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչներից է, առաջարկել է ՇՊՀ-ի ռեկտորի ընտրությունը հետաձգել մինչև 2019 թ-ի հոկտեմբեր ամիսը, որը Հոգաբարձուների խորհրդի մեծ մասի կողմից մերժվել է… Զարմանալին այն է, որ այդ ամենը պատճառաբանվել է բուհի հավատարմագրման հանգամանքով… Հետաքրքիր է, իսկ մինչև հիմա այդ անձինք ինչո՞վ էին զբաղված… Բացի այդ, հենց նոր ռեկտորը պետք է լծվի այդ կարևոր աշխատանքին և ամենակարևորը, հասկանա այդ գործընթացից…
Հիմա արդեն Սահակ Մինասյանը նոր մարտավարություն կդրսևորի… Համաձայն պլան մաքսիմումի` կփորձի Հոգաբարձուների խորհրդում իր կողմից վերահսկվող ձայներին գումարել 1 կամ 2 անկախ պատվիրակների ձայնը և ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնում ընտրել մեկին, ով կլինի իր անձնական օգտագործման ռեկտորը… Հավելեմ, որ 2018 թ-ի հոկտեմբերին բուհի ռեկտորի պաշտոնակատարի ընտրության ժամանակ Մինասյանին հաջողվել էր մաքսիմալ ձայներ ապահովել իր «պրոտեժեին»՝ պաշտոններ բաժանելով իր ֆան-ակումբի որոշ ներկայացուցիչներին և իրեն հարողներին… Սպասվող ընտրություններին ընդառաջ Մինասյանը և իր ֆան-ակումբի ներկայացուցիչները կփորձեն մաքսիմալ օգտագործել իրենց կապերը Հոգաբարձուների խորհրդում անկախ ներկայացուցիչներից մի երկուսին իրենցով անելու համար…
Պլան մինիմումի համաձայն էլ` Մինասյանը կփորձի տապալել ՇՊՀ-ի ռեկտորի ընտրությունները (որևէ թեկնածու չի հավաքի 50 տոկոս + 1 ձայն) և ռեկտորի ընտրությունները կրկին կհետաձգվեն…Այս տարբերակն ամենակործանարարն է լինելու Շիրակի պետհամալսարանի համար…
Հետաքրքիր փաստ. հունվարի 19-ի ՇՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստից… Առաջարկելով հետաձգել ՇՊՀ ռեկտորի ընտրությունները` Սահակ Մինասյանի ֆան-ակումբը, թքած ունենալով բուհում օր օրի առաջացող նոր խնդիրների վրա, բացահայտ ցույց է տալիս, որ իրենք կողմ են, որ բուհի ռեկտորի պաշտոնակատար մնա Երվանդ Սերոբյանը, ում նախորդ Հոգաբարձուների խորհրդի ժամանակ բացահայտ մեղադրում էին անգործության և ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ… Հետաքրքիր է, ի՞նչ տեղի ունեցավ, որ ֆյուրեր
Մինասյանի երկրպագուները կտրուկ փոխեցին իրենց կարծիքը Սերոբյանի նկատմամբ… Ինչպես ասում են՝ «Չկան հավերժ ընկերներ, կան շահեր…»: Դրա համար, ռեկտորի ընտրությունները տապալելու դեպքում անպայման պետք է փոխել ռեկտորի ԺՊ-ին,որ Մինասյանի ՇՊՀ-ում գործելու հնարավորությունները կտրուկ նվազեն…
Հ.Գ. Սահակ Մինասյանի ամենագլխավոր խնդիրը ՇՊՀ-ում՝ «կյանքի գնով» անկախ աուդիտ անցկացնելու չեղարկումն է, որը կարող է բացահայտել նրա կատարած բոլոր հանցագործությունները… Այդ իսկ պատճառով Մինասյանը և նրա «աղանդի» ներկայացուցիչները մինչև վերջ պատերազմելու են ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնի համար…
Ի դեպ, սույն տխրահռչակ կոռումպացվածը շարունակում է իր շրջապատին համոզել, որ շուտով իրենք կրկին իշխանության են գալու, իսկ իր հովանավորյալներն էլ իր կողքին են»:
Շիրակի պետհամալսարանի "ռեկտորի" պաշտոնի ոդիսականը Հունվարի 19-ին Շիրակի պետհամալսարանում տեղի ունեցավ Հոգաբարձուների…
Gepostet von Գագիկ Լևոնի Համբարյան am Sonntag, 20. Januar 2019