Facebook ընկերությունը վճարում է օգտատերերին՝ Facebook Research-ի VPN-ծառայության տեղակայման համար, որն ընկերությանը թույլ է տալիս հետևել նրանց ակտիվությանը: Այդ մասին հունվարի 29-ին հայտնել է TechCrunch առցանց-պորտալը:
TechCrunch-ի հետաքննության համաձայն, 2016 թվականից Facebook-ը 13-ից մինչև 35 տարեկան օգտատերերին ամսական 20-ական դոլար է վճարում Facebook Research-ի VPN-ծառայության տեղակայման համար, նաև պարգևատրում է նախատեսված նոր կլիենտներ ներգրավելու համար: Նշվում է, որ Facebook-ը նաև օգտատերերին խնդրում էր պատվերների իրենց պատմության սքրինշոթներն անել Amazon կայքում: Facebook-ում հայտնել են, որ իրենք Facebook Research-ն օգտագործում են իրենց լսարանի նախապատվությունների վերաբերյալ տվյալներ հավաքելու համար և պլանավորում են շարունակել նման գործունեությունը:
Փորձագետի կարծիքով, որին դիմել են TechCrunch-ի ներկայացուցիչները, հավելվածի շնորհիվ Facebook-ը կարող է մշտական հիման վրա հավաքել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝ «անձնական հաղորդագրությունները սոցիալական ցանցերի և մեսենջերների հավելվածներում, ներառյալ լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք օգտատերերն ուղարկում են միմյանց, էլեկտրոնային փոստի հասցեները, ակտիվությունը Համացանցում և նույնիսկ օգտատիրոջ գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը»: «Ստույգ տեղեկատվություն չկա այն մասին, թե հատկապես ինչ տվյալներով է հետաքրքրված Facebook-ը, բայց ընկերությունը գործնականում անսահմանափակ մուտք է ստանում օգտատիրոջ սարք, երբ նա տեղադրում է հավելվածը»,- եզրափակել է փորձագետը:
Ինչպես նշում է TechCrunch-ը, Facebook-ի նման գործողությունները կարող են խախտել Apple ընկերության քաղաքականությունը, որի առցանց-խանութում նույնպես ներկայացված թ VPN-ծառայությունը: Apple-ում TechCrunch-ին հայտարարել են, որ տեղյակ են իրադրությանը, բայց առայժմ այն չեն մեկնաբանի:
Ինչպես գրում թ պորտալը, Facebook-ն արդեն մեկ անգամ չթ, որ Apple-ի ներկայացուցիչների կողմից քննադատության թ ենթարկվել օգտատերերի տվյալները հավաքելու պատճառով: