![](https://blog.168.am/wp-content/uploads/2019/02/963269.jpg)
Կրասնոդարի միջազգային օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով հետաձգվել է ավելի քան 10 չվերթ, Մոսկվայից և Երևանից մեկնած երկու օդանավ գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Բազել Աերո» ընկերության ներկայացուցչին:
«Մոսկվայից և Երևանից մեկնած ինքնաթիռները գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում: Հետաձգված չվերթների ուղևորների հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչները»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Նշվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել են նաև 13 չվերթների մեկնումը դեպի Մինսկ, Տաշքենդ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ և Սոչի: