«Եվրոպական երկրներում այդ վիրահատություններն արժեն 150-200 հազար դոլար, Հայաստանում դրանք կարժենան 40-50 հազար դոլար» (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Եվրոպական երկրներում այդ վիրահատություններն արժեն 150-200 հազար դոլար, Հայաստանում դրանք կարժենան 40-50 հազար դոլար»

ՀՀ առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հետայսու այցելուներին կընդունի հիմնանորոգված ու ժամանակակից սարքավորումներով հագեցած մասնաշենքում: «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությամբ կենտրոնում արդեն հնարավոր կլինի Հայաստանում կատարել ոսկրածուծի փոխպատվաստում:

ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն լրագրողների համար պրես-տուր էր կազմակերպել պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, որտեղ հնարավորություն ունեցանք մանրամասն ծանոթանալ կատարված աշխատանքներին, տեսնել հիմնանորոգված կենտրոնն ու տեղեկանալ դրա հետագա աշխատանքների մասին:

rita-sargsyan-3

rita-sargsyan-4

rita-sargsyan-5

rita-sargsyan-6

«Տիկին Ռիտա Սարգսյանը 2 տարի առաջ եկավ մեր կենտրոն՝ հիվանդներին այցելության, և տեսնելով հիվանդասենյակների վիճակը, ասաց, որ երեխաներին այդ պայմաններում պահել չի կարելի: Հետո սկսեցին աշխատանքները, ու երեխաների անվան տակ ամբողջ հիվանդանոցը վերանորոգեցինք»,- լրագրողներին պատմեց Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը: Նրա խոսքով՝ ոսկրածուծի փոխպատվաստման բաժամունքի ստեղծումը Հայաստանի համար այնպիսի իրականություն է, որ շատ եվրոպական երկրներ կնախանձեին նման բաժամունք ունենալ:

rita-sargsyan-2

Ռազմիկ Մարտիրոսյան

Ամբողջությամբ՝ 168.am



Նման նյութեր