Հայտնի է դարձել Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը. news.am
Advertisement 1000 x 90

Հայտնի է դարձել Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը. news.am

Հայաստանի քաղաքացիները 2018-ին դեպի Թուրքիա այցելությունների աճ են գրանցել։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի Տուրիզմի նախարարությունից, 2018 թվականին Թուրքիա է այցելել 51880 հայաստանցի, ինչը 7.7 տոկոսով ավելին է 2017-ի համեմատ։ 2017-ին այդ թիվը կազմել է 48320, իսկ 2016-ին՝ 39063։

Նշենք, որ այս ցուցանիշն էլ իր հերթին պակաս է 2015–ից առաջվա իրավիճակից։ Միայն 2011–ին Թուրքիա էր այցելել 73000 հայաստանցի։