«Արմենիա» բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է տղամարդու դի. ըստ տեղեկությունների՝ նա բուժում էր ստանում նշված հիվանդանոցում. shamshyan.com
Advertisement 1000 x 90

«Արմենիա» բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է տղամարդու դի. ըստ տեղեկությունների՝ նա բուժում էր ստանում նշված հիվանդանոցում. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցի բակում հայտնաբերել են Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 83-ամյա Մկրտիչ Բարսեղյանի դին, ով նշված հիվադանոցում բուժում էր ստանում և նա իրեն 6-րդ հարկից ցած է նետել։

Փաստի առթիվ քննիչ Տ. Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com