Ահազանգ. անհայտ անձը ծառի բնամասում անցքեր է բացել՝ լցնելով անհայտ ծագման հեղուկով
Advertisement 1000 x 90

Ահազանգ. անհայտ անձը ծառի բնամասում անցքեր է բացել՝ լցնելով անհայտ ծագման հեղուկով

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցն այս տեսարանն արձանագրել է Կոմիտաս 41 հասցեի շենքի բակում: Դեռևս անհայտ անձը բակի ծառերից մեկի բնամասում անցքեր է բացել և լցրել դրանք անհայտ ծագման հեղուկով: Թե ինչ նպատակ է հետապնդում այս արարքը, կարելի է կռահել»,- տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցները նյութեր են պատրաստել, որոնք ուղարկվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Առաջիկայում քայլեր կձեռնարկվեն ծառը «մշակողին» գտնելու և պատճառված վնասը փոխհատուցելու համար: