Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ 2017թ․ ապրիլի 1-ից գործընթացների բարելավումների արդյունքում ԱՊՊԱ ոլորտում փորձաքննությունների իրականացման և ապահովագրական հատուցումների վճարման կազմակերպման համար Բյուրոյի կանոններով նախատեսված առավելագույն ժամկետները կրճատվելու են հետևյալ չափերով.
Հատուցման գործընթացը | Նախքան փոփոխությունը | 2017թ․ապրիլի 1-ից հետո | ||
Նվազագույն | Առավելագույն | Նվազագույն | Առավելագույն | |
Պարզեցված հատուցման գործընթաց | 9 օր | 81 օր | 6 օր | 17 օր |
Ստանդարտ հատուցման գործընթաց | 16 օր | 119 օր | 10 օր | 41 օր |
Ուշադրություն՝
- Առավելագույն ժամկետները հաշվարկված են հաշվի առնելով, որ հատուցման գործընթացում ներառված բոլոր հավանական բողոքարկումների իրավունքից համապատասխան անձինք օգտվում են,
- Հատուցման նոր ժամկետները տարածվելու են ինչպես 2017 թվականի ապրիլի 1-ից հետո կնքված ԱՊՊԱ պայմանագրերի, այնպես էլ 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագրերի հիման վրա 2017 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: