ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփն այսօր դարձավ ԱՄՆ-ի 45-րդ նախագահը:
Նրա հաղթանակին արձագանքել է նաև հայազգի երգչուհի Շերը, ով չի կարողացել Twitter-ում զսպել իր էմոցիաները:
«Աշխարհ այլևս նույնը չի լինի։ Ես ցավում եմ երիտասարդների համար։ (Երգչուհին դրել է զուգարանակոնքի նշան՝ ակնարկելով Թրամփին)։ Նա երբեք ավելին չի լինի, քան զուգարանակոնքը։ Այս նշանն օգտագործում եմ նրա համար։ (Այնուհետ դրել է կղանքի նշան)»,- գրել է Շերը միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ Շերը հակակրանք է զգում Թրամփի հանդեպ և ավելի վաղ հանդես է եկել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի օգտին նկարահանված տեսահոլովակներում։