Սիրելի ֆեյսբուքյան ընկերներ, ԶԼՄ ներկայացուցիչներ վաղը ժամը 9:30-10:00-ն մենք` մեր կազմակերպության մի խումբ անդամներով փոքրիկ ակցիա կիրականացնենք Արթուր Մեսչյանի և Հայկ Մարությանի կողմից քանդվող շենքի մոտակայքում: Ժամը 9:30 Հարնապետության հրապարակի Մարիոթ հյուրանոցի դիմացից կշարժվենք դեպի Խորենացի 13, քայլելու ընթացքում ես facebook live-ի միջոցով համապատասխան հայտարարությամբ հանդես կգամ: Ակցիայի շրջանակներում մի քանի րոպե մենք կկանգնենք Լուսավորության նախարարության քանդվող շենքի մոտակայքում, մի քանի պաստառներ ու սթիքեռներ «կնվիրենք» Հայկ Մարությանին և Արթուր Մեսչյանին և այդքանով ակցիան կավարտվի: Սիրով կպատասխանենք նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:
Թե՞ ինչու այսպես հրատապ որոշեցինք սիմվոլիկ ակցիա իրականացնել, թե ի՞նչ կապ ունեն էս ամեն ինչի հետ ֆեյք քաղհասարակությունը և այլն կասեմ ֆեյսբուքյան լայվով: Վաղը նաև «անվանակոչելու» ենք նախկին ֆեյք քաղհասարակության ներկայացուցիչներին:
Ցանկացողները կարող են միանալ մեզ 9:30-ին նշված վայրում, հետներդ կարող եք վերցնել Հայկ Մարությանի և Արթուր Մեսչյանի կողմից արվող վանդալիզմը բնորոշող պաստառներ, ծաղրող սթիքեռներ և էլի նմանատիպ բաներ: Կտեսնվենք վաղը ժամը 9:30:
Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից: