Աշոտյանը պահանջում է Նարեկ Մալյանի ու «Ռեստարտ»-ի միջադեպքով իրականացնել օրենքով նախատեսված ամբողջական գործընթաց
Advertisement 1000 x 90

Աշոտյանը պահանջում է Նարեկ Մալյանի ու «Ռեստարտ»-ի միջադեպքով իրականացնել օրենքով նախատեսված ամբողջական գործընթաց

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը դատապարտում է «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և հասարակական գործիչ Նարեկ Մալյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Աշոտյանն այս մասին հայտնեց մարտի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հարձակումը Նարեկ Մալյանի վրա Հայաստանում ստեղծված իրավիճակի աղաղակող դրսևորումներից մեկն է, որի ամբողջական պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը: Անպատասխանատվության, անպատժելիության մթնոլորտը, որ ստեղծվել է մեր երկրում, երկար ամիսների պատմություն ունի»,- ասաց Աշոտյանը: Նա իրավապահներից պահանջեց այս դեպքի առթիվ իրականացնել օրենքով նախատեսված ամբողջական գործընթաց:

«Սա հետևանք է հասարակությունը յուրայինների ու քննադատների բաժանելու, և ըստ այդ բաժանման վերաբերելու հանգամանքի: Ակնկալում և պահանջում եմ իրավապահ համակարգից` այս անգամ իրականացնել օրենքով նախատեսված ամբողջական գործընթաց: Մեղավորները հայտնի են, խոսքը բացառապես իրավական դաշտում մեղավորներին պատժելու և Հայաստանում նման դրսևորումները ապագայում կանխելու մասին է»,- նշեց Արմեն Աշոտյանը:



Նման նյութեր