Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր են գրանցվում, պատճառը՝ պաշտպանող օրենքի բացակայությունն է. aysor.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր են գրանցվում, պատճառը՝ պաշտպանող օրենքի բացակայությունն է. aysor.am

«Փոուզիթիվ» կենդանիների պաշտպանության ՀԿ-ն ահազանգում է հասարակության կողմից վերջին շրջանում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքերի մասին:

«Միայն վերջին 3 ամսվա ընթացքում գրանցվել են թափառող շների նկատմամբ բռնությունների՝ դաժան վերաբերմունքի, ծեծի, վառելու, կոտրելու, նույնիսկ կրակելու 4 դեպքեր: Սրանք միայն հայտնի դեպքերն են: Մեծ մասի մասին նույնիսկ չի ահազանգվում, և մնում է անհայտ:

Այսպիսի վերաբերմունքը ուղիղ կապ ունի նման պահվածքի համար պատժի բացակայության կամ մեղմ պատժի հետ: ՀՀ-ում գոյություն չունի կենդանիների պաշտպանության մասին օրենք, որը կարգելի և քրեական պատասխանատվության կենթարկի այսպիսի վայրագությունները:

Կոչ ենք անում Ազգային Ժողովին, համայնքապետարաններին և Կառավարությանը շուտափույթ քայլեր ձեռնարկել օրենքի մշակման և հաստատման գործում, քանի որ յուրաքանչյուր օր ավելանում է մարդու կողմից կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի հավանականությունը:

«Փոուզիթիվ» ՀԿ-ն շարունակում է աշխատել՝ իրականացնելով անապաստան կենդանիների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ, պայքարելով նրանց հանդեպ դաժան վերաբերմունքի դեմ։

Այս պահի դրությամբ կազմակերպությունը խնամում է ավելի քան 130 թափառական շների՝ ֆինանսավորվելով բացառապես բարեգործական նվիրատվությունների միջոցով։

Հավատում ենք, որ կունենանք որակապես փոխված միջավայր թե՛ մարդկանց, և թե՛ կենդանիների համար»,- ասված է կազմակերպության տարածած բաց նամակում։

Ստորև ներկայացնում ենք կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն արձանագրող մի քանի լուսանկարներ։  Քանի որ դրանցում առկա են բռնության հետևանքներ, հորդորում ենք նյարդերից թույլ ընթերցողներին չդիտել դրանք։

aysor.am