Մարզերում բնակվող 17-35 տարեկան երիտասարդները հրավիրվում են մասնակցելու անգլերենի առցանց անվճար դասընթացի
Advertisement 1000 x 90

Մարզերում բնակվող 17-35 տարեկան երիտասարդները հրավիրվում են մասնակցելու անգլերենի առցանց անվճար դասընթացի

Մարզերում բնակվող 17-35 տարեկան երիտասարդները հրավիրվում են մասնակցելու անգլերենի առցանց անվճար դասընթացի:

Ծրագիրն իրականացնում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: Դասընթացը նախատեսված է բազային գիտելիքներ ունեցողների համար (A2) համար:

Մրցութային կարգով ընտրված մասնակիցները ծրագրի ավարտին կտիրապետեն Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CEFR) սանդղակի B1 մակարդակի անգլերենին: Դասընթացը կտևի 24 շաբաթ՝ ներառյալ շաբաթական երկու առցանց (online) դաս՝1.5 ժամ տևողությամբ և չորս դեմ առ դեմ հանդիպում ողջ դասընթացի համար (հանդիպումները կկազմակերպվեն մասնակցի բնակության վայրին մոտ տեղանքում): Մասնակցության համար անհրաժեշտ է ունենալ համակարգիչ և ինտերնետ կապ:

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն վկայականներ: Հետաքրքրված անձինք կարող են լրացնել առցանց հայտը հետևյալ հղմամբ:

Դիմումների վերջնաժամկետը մարտի 22-ն է, մանրամասների համար կարող եք զանգահարել (094) 10-92-93:

Օլյա Ազատյանի ֆեյսբուքյան գրառումը:



Նման նյութեր