Շինիչ առաջարկ. կանեփից տներն առողջարար են և շահավետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շինիչ առաջարկ. կանեփից տներն առողջարար են և շահավետ

Շինարարությունում կանեփը կարելի է օգտագործել որպես շինանյութ, որպես ջերմամեկուսիչ: Կանեփը՝ ունիվերսալ բույս է. կարելի է ուտել, զգեստ գործել, տուն կառուցել:

Կանեփի ցողունի ներքին միջուկը՝ կոստրան, ձևավորում է ածխածնային-բացասական և էներգետիկ էֆեկտիվությամբ օժտված նյութ, որն իր հերթին տոքսիկ չէ: Կան ուշագրավ տվյալներ. 400 մմ հաստությամբ կոստրայից ստացված ջերմամեկուսիչը 100 քմ տարածքը տաք է պահում այնպես, որ ծախսվում է ընդամենը 3կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

Իսկ փոքրիկ առանձնատների կառուցման համար կոստրան խտացվում է այնպես, որ ստացվեն աղյուսներ՝ պատսպարման հիմնական շինանյութը: Տունը վեր է խոյանում փայտյա կաղապարի վրա, ունի այս տեսքը:

Ավելի մանրամասն՝ building-tech.org

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը