Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հրապարակումը.
«Պոլսո հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը Հայաստանի աշխարհիկ իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ չմասնակցեց, Հայ առաքելական սուրբ եկեղեցու գահակալը` նույնպես: Թուրքական իշխանությունը ներկայացված էր նախկին վարչապետի մակարդակով (ով նաև Ստամբուլի քաղաքապետի թեկնածու է), ինչպես նաև իշխող կուսակցության և նախագահի մամուլի խոսնակների մակարդակով:
Ինչո՞ւ»։