«Այն, ինչը որ մենք տեսնում ենք մեր քաղաքում, փողոցներում սարսափելի է». Աննա Հակոբյան
Advertisement 1000 x 90

«Այն, ինչը որ մենք տեսնում ենք մեր քաղաքում, փողոցներում սարսափելի է». Աննա Հակոբյան

Համապետական շաբաթօրյակի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացավ նաև իր տիկինը՝ Աննա Հակոբյանը կրտսեր դստեր հետ:

«Համոզված եմ, որ սա չի կարող ազդեցություն չունենալ, սա լավ օրինակ է և անպայման մարդկանց կվարակի կներգրավի մաքուր պահել, աղբ չնետել առաջին հերթին, հետո նետած աղբը հավաքել, որովհետև այն, ինչը որ մենք տեսնում ենք մեր քաղաքում, փողոցներում սարսափելի է: Էլ չեմ ասում մեր անտառների մասին, գետերի մասին, պետք է այդ ամեն ինչից դուրս գալ»,- նշեց Ա․ Հակոբյանը:

Անդրադառնալով կրտսեր դստեր՝ Արփի Փաշինյանի դաստիարակությանը, նա նկատեց. «Արփիի տարիքը ճիշտ տարիքն է․ ես պատրաստվում եմ իրեն բացատրել, թե ինչ ենք անում, որ մարդիկ ուղղակի աղբը նետում են, դրա համար մենք հիմա բոլորս հավաքում ենք: Վստահ եմ, եթե բոլորն այդպես անեն, երեխայի մեջ կամրանա, որ հավաքելուց խուսափելու համար, առաջին հերթին պետք է չնետել և այս տարիքից դա կամրապնդվի երեխաների մեջ»:

mamul.am



Նման նյութեր