Դու թալանչի ես. գյուղապետը` Անդրանիկ Քոչարյանին. hraparak.am
Advertisement 1000 x 90

Դու թալանչի ես. գյուղապետը` Անդրանիկ Քոչարյանին. hraparak.am

Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը տեղեկացել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի և ցանկություն ունի դատարանում վկայություն տալու։ «Ես կարող եմ ասել, որ դու թերթին մեղադրել ես անազնվության մեջ, բայց դու թալանչի ես, դու թալանել ես»,- մեզ հետ զրույցում ասաց Հովսեփյանը։

Նա նաև մի դեպք պատմեց, որը տեղի է ունեցել 1991-1992 թվականներին․ «Ես Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ընդհանուր հսկողության բաժնի դատախազ էի աշխատում։ Ուրեմն գնացել էինք գործուղում Մեղրի քաղաք, ահազանգ էինք ստացել, որ Մեղրիում վագոններրի թալան է եղել։ Գնացինք, ստուգման առաջին օրը, քանի որ ցուրտ էր, հյուրանոցում տեղ չկար, ոչ մի տեղ տեղ չկար, ստուգումից հետո գնացինք էնտեղի դատավորներից Անահիտի սկեսուրի տանը՝ Ագարակում գիշերելու, բնակարանը տաք էր։ Գիշերը մինչև 03։10 խոսում էինք, մեկ էլ զանգ եկավ, գործընկերս ասաց՝ պարոն Հովսեփյան Ձեզ են ուզում, ես զարմացա, թե էս ժամին ով կարող է լինել։ Բա ո՞ւմ հետ եմ խոսում, ներկայացա, ասեց՝ ո՞վ կա հետդ, ասի էս ինչ աշխատող, ասեց մինչև ժամը 10-ը Ագարակից ս***** քաշեք, թե չէ եկա Ձեր մերը …։ Ես ասեցի՝ ես Ձեր նման լկտի չեմ կարող լինել, որովհետև իմ կողքը մարդ կա, բայց որ եկա Երևան, կտենանք՝ ով, ում կհայոհի։

Ուրեմն էդ վագոնները ով թալանել ա, զանգել ա էս Անդրանիկ Քոչարյանին, որ եկել են ու դուրս են գալիս մեր վրա։ Առավոտ շուտ գլխավոր դատախազի տեղակալ Միշա Գրիգորյանը զանգեց՝ բա հետ եկեք, ստուգումները թողեք։ Հետ եկանք։ Դրանից հետո հոդված գրեցի, որ Անդրանիկ Քոչարյանը լկտի սպառնում է։ Էն վագոններն ի՞նչ եղավ, թող Անդրանիկ Քոչարյանը պատասխան տա։  Եթե Անդրանիկ Քոչարյանը ինչ-որ բան կասի, թող գա։ Ինքը խոսում է պետականությունից, բայց թալանել է»։

hraparak.am