Խրճիթում (update կառավարական ամառանոցում). Նարեկ Մալյան
Advertisement 1000 x 90

Խրճիթում (update կառավարական ամառանոցում). Նարեկ Մալյան

Հովհաննես Թումանյան

ԽՐՃԻԹՈՒՄ (update կառավարական ամառանոցում)

Մանուկները գոռում, գոչում,
Լալիս էին աղեկեզ.
— Նա՛նի, նա՛նի, TV ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, TV տուր մեզ։

Հիվանդ նանը տեղի տակին
Ծանր տընքաց տըխրալի.
— Մենք TV չունենք, ես ձեզ մատաղ,
Ապին գնաց TV բերի։

— Չէ, խաբում ես, սուտլիկ նանի,

Չէ՞ դու ասիր՝ քարափին
Հենց որ զարկի շողքն արևի
TV կըբերի մեր ապին։

Արևն եկավ անց էլ կացավ,
Մենք նստած ենք դեռ էսպես.

Նա՛նի, նա՛նի, TV ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, TV տուր մեզ։

— TV չի գտել ձեր ապին դեռ,
Տուն չի գալի սևերես.
Քիչ էլ կացեք, իմ բալիկներ,

Հիմի էնտեղ կերթամ ես…

Նարեկ Մալյան



Նման նյութեր