Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի պաշտոնանկության իրական պատճառների վերաբերյալ առաջ են քաշվել մի շարք վարկածներ, որոնց թվում այս օրերին տիրապետող է դառնում այն, որ նա աշխատանքից հեռացվել է բացառապես այն պատճառով, որ Երեւանում աշխատել է Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի առաջարկով եւ նույնիսկ իշխանափոխությունից հետո Կոնստանտին Օրբելյանը պահպանել է բարեկամական հարաբերությունները տիկին Ռիտայի հետ:
Իմքայլական քաղբյուրոյում իմացել են այս մասին, ծանր տարել այս փաստը եւ որոշել աշխատանքից ազատել մի մարդու, որը միակ երաժշտն է, որին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում, այն դեպքում, երբ նա ՌԴ քաղաքացի չէ:
Իմքայլականներին սա քիչ է հետաքրքրում, ինչպես նաեւ, թե նա ինչ կարգի եւ մակարդակի մասնագետ է,եւ թե ինչպես կիսամեռ օպերան կարողացավ վերակենդանացնել: Նրանց համար կարեւորը հեղափոխական արժեքներն են, իսկ այդ արժեքներիչ մեջ չի տեղավորվում տիկին Ռիտայի կողմից հրավիրված լինելու փաստը եւ պարզ մարդկային բարեկրթությունը:
Ի դեպ, մեկ այլ տեղեկություն մտորման համար: Երեկ Պետրոս Ղազարյանին հյուրընկալվելու ժամանակ մշակույթի նախարարության պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը հերքել է այն թեզը, թե ինքն անձամբ է որոշել Օրբելյանին հեռացնել պաշտոնից: Ըստ նրա՝ նման որոշումները միաձայն չեն կայացնում: Իսկ կոնկրետ Օրբելյանի հարցը դրվել էր կառավարությունում, իսկ ինքը՝ Նազենին, այդ որոշման կատարողի դերում է ընդհամենը:
Վարդուհի Հարությունյանի ֆեյսբուքյան էջից