«Մենք ու մեր պատերազմը»
Advertisement 1000 x 90

«Մենք ու մեր պատերազմը»

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքում գրել է.

«Ժանրի բոլոր օրինաչափություններով ու կանոններով մենք Արցախյան ազատամարտում պետք է պարտվեինք։
Երկրաշարժ տեսած, շրջափակման մեջ գտնվող, նորմալ զենք, սպառազինություն, վառելիք չունեցող, բանակ չունեցող, անհասկանալի ներկա ու մշուշոտ ապագա ունեցող երկիրը չէր կարող հաղթել: Բայց արի ու տես՝ հաղթեցինք… Հաղթեցինք մի պատերազմում, որի ընթացքում առնվազն երկու անգամ Արցախի մի զգալի մասը հակառակորդի ձեռքում էր…

2016-ին մենք նույնպես չպետք է հաղթեինք…

Շոշափելի ծավալով մեզ գերակշռող ուժերով հարձակման պարագայում մեր առաջնագիծն անգամ մի քանի րոպե միգուցե չպետք է դիմանար։ Ոչ միայն դիմացավ, այլ կոնկրետ տեղերում հերքեց ռազմարվեստի աքսիոմները․ ձախողեց հակառակորդի հարձակումը՝ խախտելով պլանավորված ողջ սցենարները…

Երեք տարի է անցել… Պատերազմը նույնն է մնացել, այն ոչ մի տեղ չի անհետացել, հակառակորդը նույնն է մնացել, ու ամենավատը՝ կարծես մենք ենք նույնը մնացել… Նույնը մնացել մեր՝ ցանկալին իրականության տեղ ներկայացնելով, հույսին ապավինելով, օտար մեսիաներին հավատալով, ինքնախաբեությամբ…

Քանի դեռ մենք ամենակենցաղայինից մինչև համապետական մակարդակ դեռևս ոչ միշտ ենք բավարար չափով գիտակցել, որ կյանքը, աշխարհը, ճակատագիրն այնպես է դասավորվել, որ մենք ու պատերազմն իրար հետ պետք է ապրենք, մենք այդ պատերազմում չենք հաղթի։

Պատերազմն առաջին հերթին մտքում են հաղթում։ Մենք դեռ շատ հատվածային ենք դա արել, ամենանահատական մակարդակներում։

Երկու անգամ տղերքը կյանքի ու նվիրումի գնով ապացուցեցին անապացուցելին, որ պատերազմը մեզ հետ է լինելու, այն ոչ մի տեղ չի գնալու, ուստի օր առաջ պետք է կարողանալ պատերազմի հետ ապրել այլևս ոչ թե գոյատևելու, այլ միայն ու միայն զարգանալու օրակարգով։

Ուղղակի այլ տարբերակ կարծես վաղուց արդեն չկա»։



Նման նյութեր