Ֆրանսիայի դեսպանությունը՝ տրանսգենդերին վիզա տալու մասին. Araratnews.am
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայի դեսպանությունը՝ տրանսգենդերին վիզա տալու մասին. Araratnews.am

«Ըստ ինձ հասած շատ հավաստի տեղեկությունների՝ էն տրանսգենդերին, որ Ազգային ժողովում ելույթ ունեցավ, Ֆրանսիայի դեսպանատունն ընտանյոք հանդերձ վիզաները խփել ա, ու ոնց հասկացա՝ էդ տրանսգենդերը միտք ունի Ֆրանսիա տեղափոխվել: Երեկ իմացա էդ տեղեկությունը»,- ասել է  ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանն այսօր «Ֆեյսբուքի» իր էջում:

Հիշեցնենք՝ խոսքը տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի մասին է, որը  նախորդ շաբաթ ելույթ ունեցավ  խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում եւ խոսեց տրանսգենդերների իրավունքների մասին: Ելույթից հետո հանրության մեծ մասը ընդվզեց՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել  տրանսգենդերին ԱԺ  բերողին:

Araratnews.am-ը զանգահարեԼ է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի պատասխանատու Լենա Գյուլխասյանին՝ պարզաբանում լսելու: «Դեսպանությունը ո՛չ կարող է հաստատել, ո՛չ հերքել այդ տեղեկությունը, քանի որ վիզա ստացողների տեղեկությունն անձնական տվյալ է, հետևաբար, չենք կարող որեւէ կերպ մեկնաբանել այդ հայտարարությունը»,- ասաց մամուլի պատասխանատուն:

Հարցին՝ իսկ  տրանսգենդերից դեսպանությունը որեւէ բողոք, դժգոհություն լսե՞լ է,  մամուլի պատասխանատուն նման տեղեկություն չգիտեր:



Նման նյութեր