Կադաստրի նախկին պետը հարցաքննվել է. armdaily.am
Advertisement 1000 x 90

Կադաստրի նախկին պետը հարցաքննվել է. armdaily.am

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Մեղրու ազատ տնտեսական գոտու շուրջ գտնվող հողերի գործով օրերս հարցաքննվել է Անշարժ գույքի կադաստրի նախկին պետ Մարտին Սարգսյանը։ Մեզ հաջողվեց ճշտել, որ նա առայժմ վկայի կարգավիճակ ունի։

Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Կարճևան համայնքի նախկին ղեկավարին, ով անձնական այլ դրդումներով՝ հետագայում ավելի թանկ գնով վաճառելու և օգուտներ ունենալու նպատակով, խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության  12.04.2001 թվականի թիվ 286 որոշման պահանջները, առանց աճուրդ կազմակերպելու, կազմել է դրա ընթացքի և արդյունքների վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնց հիմքով 0.44672 հա, 0.29718 հա և 0.63508 հա մակերեսով հողատարածքները օտարել է իրականում իր շահերը ներկայացնող աներորդուն:

Կառավարության մարտի 7-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն եւս անդրադարձել է այս հողերի շուրջ ստեղծված իրավիճակին: «Նախնական տեղեկություններ ունեինք, որ բարձրաստիճան պաշտոնյաներ, նախապես տեղյակ լինելով, որ այնտեղ ազատ տնտեսական գոտի է հիմնադրվելու, շրջակա հողերը ձեռք էին բերել ծիծաղելի գներով: Եվ երբ ես անցյալ տարի այցելեցի «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, արձանագրվեց, որ այնտեղ, ըստ էության, պետական հողատարածք չկա»,- ասել է վարչապետը:

armdaily.am



Նման նյութեր