Դժոխքը, ուր դու կլինես, կդառնա իմ արքայությունը:
Ամեն ոք գիտե, որ մեծ հարստությունները մատենագրությունից չեն ստեղծվում և լավ գրքերի ամենահմուտ հեղինակները ձմռանը թեժ կրակ չեն ունենում:
Ոչինչ մարդուն այնքան արկածամիտ չի դարձնում, որքան դատարկ գրպանը:
Շնչիր, հուսա:
Սրբերը նրա ընկերներն էին և օրհնել էին նրան, մինչդեռ հրեշները նույնպես նրա ընկերներն էին ու պաշտպանում էին նրան:
Սերը նման է ծառի, այն ինքն իրեն է աճում: Այն իր արմատները խրում է մեր էության մեջ ու հաճախ շարունակում է կանաչել ավիրված սրտի վրա:
Լինում են պահեր, երբ կնոջ ձեռքերը գերբնական ուժ են ունենում:
Երբ մարդ տարված է մի որևէ մտքով, ամեն ինչի մեջ տեսնում է դա:
Հաճախ մեր լավագույն բարեկամներն են մեր անկման պատճառը դառնում:
Բարեկամությունը նշանակում է լինել քույր և եղբայր՝ երկու հոգիներ, որ դիպչում են իրար՝ առանց խառնվելու, ինչպես ձեռքի երկու մատները:
Մեզ համար արդեն ինքնին հետաքրքրական է այն պատը, որի ետևում որևէ բան է տեղի ունենում:
Սքանչելի բան է մեռնել այնպես, ինչպես ապրել ես:
Իմ դժբախտությունն այն է, որ ես դեռ շատ եմ նման մարդու:
Ամեն մի ձև, անգամ ամեն մի տձևություն, իմաստ ունի:
Ժամանակը կույր է, մարդը՝ տխմար:
Փարիզի աստվածամոր տաճարն այսօր էլ անկասկած հոյակապ ու փառահեղ կերտվածք է: Սակայն հնանալով հանդերձ որքան էլ գեղեցիկ մնացած լինի, այնուամենայնիվ, չես կարող չհառաչել և չվրդովվել՝ տեսնելով այն անհամար ավերվածքներն ու վթարումները, որ ժամանակն ու մարդը միաժամանակ հասցրել են պատկառելի հուշարձանին՝ հարգանք չտածելով Կառլոս Մեծին, որ դրել է նրա առաջին քարը, և Ֆիլիպ Օգոստոսին, որ դրել է վերջինը: