Անօրինական եկել, զավթել է իմ տարածքը․ Գագիկ Պողոսյան. politik.am
Advertisement 1000 x 90

Անօրինական եկել, զավթել է իմ տարածքը․ Գագիկ Պողոսյան. politik.am

Երևանի Շենգավիթ համայնքի բնակիչ Սամվել Մկրտչյանը Շիրակի փողոցի 2/15 հասցեի 4 հազար քմ հողակտոր է վերցրել վարձակալությամբ՝ պայմանագրով մինչև 2004 թվականը: 2010 թվականին 7000 քմ տարածք՝ այդ թվում վերոնշյալ 4000 քմ-ն, աճուրդով վաճառվել է, գնորդն էլ եղել է Գագիկ Պողոսյանը:

Politik.am-ի հետ զրույցում Գագիկ Պողոսյանը ներկայացնում է, որ 2010թ.-ին բոլոր օրինական փաստաթղթերով և կարգով գնել է հողատարածքը՝ վճարելով մոտ 60 մլն դրամ, այս տարիների ընթացքում կանոնավոր կերպով վճարել է հողատարածքի գույքահարկը, կատարել բոլոր պարտավորությունները.«Անցել է մի քանի տարի, գնացել ենք այդ տարածք, տեսել՝ տարածքն անօրինական զավթել են՝ առանց թղթաբանության: Սամվել Մկրտչյանը, որ ներկայանում է որպես ազատամարտիկ, անօրինական եկել, զավթել է իմ տարածքը, ներխուժել է, ցանկապատել է: Այդ մարդը ստախոս է, ասում է՝ 20 տարի մշակում եմ այդ հողատարածքը, բայց հաղակտորում ամենաշատը 5 տարվա ծառեր են: Ինքն ի՞նչ իրավունք ունի իրեն չպատկանող տարածքում ծառեր տնկել, շինություն կառուցել»:

Ըստ Պողոսյանի՝ հիմա էլ պատմությունը կապում են Ջուլիա Աբրահամյանի (ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կինը) հետ.«Ջուլիա Աբրահամյանը կապ չունի այս ընկերության հետ: Ես եմ ընկերության տնօրենը»:

Գագիկ Պողոսյանն ասում է, որ այժմ էլ պատրաստ է իրեն պատկանող հողատարածքը նույն գնով վաճառել Սամվել Մկրտչյանին, որով գնել է տարիներ առաջ.«Ինքը կանգնում ասում է՝ որ առաջ՝ շատ շուտ, իմն է եղել այս տարածքը, ես աճուրդի մասին չեմ իմացել, թե չէ ինքս կգնեի: Ես հիմա էլ եմ ասում՝ այն նույն գումարը, որը ես ծախսել եմ հողատարածքի գնման համար, վճարիր ինձ, գնիր»:

Պողոսյանն ասում է՝ պատրաստ է մինչև վերջ գնալ.«Եթե ասում են՝ օրինական երկիր է դարձել, ոնց կարող են 10 տարի սեփականության վկայական ունեցող մարդու  ձեռքից հողատարածքը վերցնել»:

politik.am