Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թուրքիայի ԿԸՀ-ն մերժել է իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության և «Ազգայանական շարժում» ազգայնական կուսակցության բողոքին ընթացք տալու դիմումը: Այս երկու կուսակցությունները, որոնք ընտրություններին հանդես էին գալիս դաշինքով, դիմել էին ԿԸՀ-ին, որպեսզի ԿԸՀ-ն չեղյալ համարի այն Ստամբուլի 14 712 ընտրողների մասնակցությունը ընտրությանը, ովքեր մեղադրվում են Ֆեթուհալիստական լինելու մեջ:
ԿԸՀ-ն այս` զավեշտի հասնող բողոքը մերժել է, քանի որ Թուրքիայում գոյություն չունի մի օրենք, որով որևէ մեկ քաղաքացու կարգելվի իրացնել իր սահմանադարական իրավունքը»: