Նրանք չվերադարձան մարտի դաշտից. Սերգեյ Օհանով. news.am
Advertisement 1000 x 90

Նրանք չվերադարձան մարտի դաշտից. Սերգեյ Օհանով. news.am

NEWS.am-ը Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տարեդարձին նվիրված «Նրանք չվերադարձան մարտի դաշտից» նախագծի շրջանակում ներկայացնում է հայ ժողովրդի մի քանի զավակների սխրանքը։ Ցավոք, նրանց բոլորին թվարկելն անհնար է։

NEWS.am-ը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանին՝ օժանդակության համար։

Խորհրդային միության հերոս Սերգեյ Անդրեյի (Մամբրեյի) Օհանովը ծնվել է 1921 թվականի փետրվարի 23-ին Թբիլիսիում:

Լեյտենանտ, Հարավային ճակատի 56-րդ բանակի 317-րդ հրաձգային դիվիզիայի 606-րդ հրաձգային զորագնդի   76 մմ  թնդանոթի մարտկոցի հրամանատար:

1941 թվականի նոյեմբերի 17-18-ը Օհանովի մարտկոցի 24 մարտիկները Ռոստովի մարզի Բոլշիե  Սալի գյուղի մոտ՝ Բերբեր Օբա բլրին հակառակորդի 50 տանկերի հետ անհավասար մարտում հետ են մղել նրանց հարձակումը՝ ոչնչացնելով մոտ 30 տանկ:

Զոհվել է 1941 թվականի նոյեմբերի 18-ին, մարտի ժամանակ: Թաղված է Բոլշիե Սալի գյուղում: Հետմահու պարգեւատրվել է ԽՍՀՄ հերոսի կոչումով:



Նման նյութեր