Հայրենասեր Անդրանիկ Քոչարյանի որդին չի՞ ծառայել բանակում. politik.am
Advertisement 1000 x 90

Հայրենասեր Անդրանիկ Քոչարյանի որդին չի՞ ծառայել բանակում. politik.am

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջին շրջանում հաճախ է սկսել խոսել հայրենասիրությունից։ Նա իրեն այնքան հայրենասեր է համարում, որ անգամ ուրիշներին դասեր 1 տալիս։

Հայրենասեր ԱՆդրանիկ Քոչարյանի որդին, սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, չի ծառայել ՀՀ զինված ուժերում։ Ասում են՝ նախկին իշխանությունների ժամանակ հրաշքով ազատվել է ծառայությունից։

Ամիսներ շարունակ Անդրանիկ Քոչարյանը մեր զանգերին և նամակներին չի պատասխանում, և մենք հնարավորություն չունենք հենց իրենից ճշտել տեղեկատվությունը։ ՀՀ զինվորական կոմիսարն էլ հրաժարվել էր մեր գրավոր հարցմանը պատասխանել՝ մեկնաբանելով, որ կխախտի Անդրանիկ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։

Մեզ մնում է հուսալ, որ հայրենասեր Անդրանիկ Քոչարյանը մեր այս հրապարակումից հետո կխոսի և հանրությանը տեղյակ կպահի՝ իր որդին իրականում ծառայե՞լ է, թե՞ ոչ։

politik.am



Նման նյութեր