Ապարատները տեղադրելու են առևտրի կենտրոններում, մետրոյի կայաններում, օդանավակայաններում և այլ մարդաշատ վայրերում։ Եթե սարքերն իրենց արդարացնեն, կհայտնվեն նաև տարբեր երկրներում։
Xiaomi չինական ընկերությունը պատրաստվում է իր արտադրած սմարթֆոնները, ֆիտնես-թևնոցներն ու մյուս աքսեսուարները վաճառել հատուկ ապարատի միջոցով: Այս մասին հայտնել է ընկերության աշխատակից Մանու Կումար Ջայնը Twitter-ի իր էջում։
Սարքերից մեկն արդեն տեղադրվել է Հնդկաստանի Բանգալոր քաղաքի Մանյատա տեխնոպարկում:
Գնորդները վճարումները կարող են կատարել և՛ կանխիկ գումարով, և՛ բանկային քարտով, ինչպես նաև UnionPay International (UPI)-ի միջոցով:
Xiaomi Mi Express Kiosk անվանումը ստացած ապարատները տեղադրվելու են առևտրի կենտրոններում, մետրոյի կայաններում, օդանավակայաններում և այլ մարդաշատ վայրերում:
Եթե սարքերն իրենց արդարացնեն, դրանք կհայտնվեն նաև այլ երկրներում:
Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի ընկերությունն աշխատակիցների համար այսպիսի ապարատներ էր տեղադրել իր գրասենյակներում: