«Իրական դեպք. Կայարանցի Փայլակը ՝ ռեստորաններից մեկում մատուցողից հաշիվն է ուզում…»
Advertisement 1000 x 90

«Իրական դեպք. Կայարանցի Փայլակը ՝ ռեստորաններից մեկում մատուցողից հաշիվն է ուզում…»

Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրական դեպք.
Կայարանցի Փայլակը ՝ Լուսակերտի ճանապարհի ռեստորաններից մեկում ընկերների հետ քեֆ անելուց հետո մատուցողից հաշիվն է ուզում… Մատուցողը մոտենում է , թե ՝ 95 ռուբլի…Փայլակն էլ սրա հոգու հետ խաղալու համար, կատակով , ասում է՝

-Հլա մի հատ հաշվի,

-85 ռուբլի,

-Մի հատ էլ հաշվի,

-80 ռուբլի,

-Մի հատ էլ

Փայլակ ջան, որ հանես , այստեղ ինձ գնդակահարես՝ 70 ռուբլուց չեմ իջնելու….???

Հիմա ՝ Gallup International Armenia -ի հարցումներն են…Բոլոր իշխանությունների ժամանակ ՝ 70 %-ից ներքև չի լինում…?????»:



Նման նյութեր