Գասպարիի արարքն իրավաչա՞փ է, կամ ինչո՞ւ չի աղմկում «քաղակԾիվը» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Գասպարիի արարքն իրավաչա՞փ է, կամ ինչո՞ւ չի աղմկում «քաղակԾիվը»

Երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջին դատական նիստի օրը վերջինիս կողմնակիցները, տրվելով Վարդգես Գասպարիի սադրանքին, շիշ նետեցին նրա ուղղությամբ, ՀՀ ողջ իրավապաշտպան քաղակտիվն իր պարտքը համարեց դատապարտել այդ արարքը, կոչ անել քրեական գործ հարուցել ու, երբեմն չխորշելով անգամ ոչ նորմատիվային բառապաշարից, ամենատարբեր որակումներ տալ։

Հիմա չենք խոսում այն մասին, թե ինչպես կպահեր իրեն նշված կոնտինգենտը, եթե իրենք ներկա լինեին իրենց հոր, հարազատի, ընկերոջ դատավարությանը, ու որևէ մեկն ամենաայլանդակ բովանդակությամբ պաստառները գլխից վեր պահած՝ ամենասարսափելի մեղադրանքներն ու հայհոյանքները հնչեցներ իրենց հարազատի հասցեին։ Չենք էլ խոսում այն մասին, որ ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ ԱԺ հեղափոխական պատգամավոր Սասուն Միքայելյանի շիշ նետելը Լևոն Երանոսյանի վրա հերոսացվեց, բայց նույն արարքը մեկ տարի հետո, փաստորեն, արդեն հանցանք է, եթե իրենց կողմնակիցը չի դա կատարում։

Խոսենք Վարդգես Գասպարիի այսօրվա պահվածքից ոստիկանների հետ շփումներում։ Փառք ու պատիվ այդ ոստիկաններին ու ակնածանք նրանց համբերության նկատմամբ, բայց արդյո՞ք ոստիկանությունն այդ արարքում խուլիգանության հանցակազմ չտեսավ, կամ եթե չտեսավ, մի՞թե այդ ոստիկանների համար վիրավորական չէր, որ քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարին իրենց լակոտ, թափթփուկ ու տականք է անվանում հանիրավի։

Կամ շատ հետաքրքիր է՝ իրավապաշտպաններից քանի՞ հոգի է հանդես եկել դատապարտող հայտարարություններով ու գրառումներով։ Թե՞ դա շահավետ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ



Նման նյութեր