Լրագրողները բոյկոտեցին Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը և ստացան իրենց համար ցանկալի արդյունք (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Լրագրողները բոյկոտեցին Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը և ստացան իրենց համար ցանկալի արդյունք

Բարձրախոսների հետ կապված  տեխնիկական խնդիրների պատճառով լրագրողները բոյկոտեցին ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով անցկացվող դատական նիստը՝ ստանալով իրենց համար ցանկալի արդյունք: Լրագրողների բոյկոտի արդյունքում նրանց հնարավորություն տրվեց դատական նիստին հետևել դատական գործընթացի մասնակիցների համար հատկացված հատվածում, որպեսզի գործընթացի բոլոր մասնակիցների ձայնը հստակ լսելի լինի լրագրողների համար:

Մինչ այդ լրագրողները նիստին հետևում էին քաղաքացիների համար հատկացված տարածքից, որն ապակիով անջատված էր դատավարության մասնակիցների համար հատկացված տարածքից: Այդտեղից լրագրողների համար լսելի էր միայն նիստը նախագահող դատավորի ձայնը, իսկ դատավարության մյուս մասնակիցների ձայները պարզ լսելի չէին, լրագրողները նույնիսկ բարձրախոսների խնդիրը կարգավորելու հետ կապված միջնորդություն էին ներկայացրել դատարանին, սակայն խնդիրը մնացել էր չլուծված:

Տեսանյութը՝ factor.am-ի



Նման նյութեր