էլեկտրոնային սարքերի ավտոմատ նախագծման ոլորտում Հայաստանն ավանդաբար առաջատար է եղել Խորհրդային տարիներին, այդպիսին է նաև այսօր: Ըստ վիճակագրության՝ չիպերի ավտոմատ նախագծման արտադրանքի 50-10 տոկոսը ստեղծվում է Հայաստանում: Հենց այդ պատճառով էլ աշխարհի առաջատար ընկերությունները մասնաճյուղեր են բացում այստեղ:
Այդպիսի մի ընկերություն էլ հատուկ տեսակի միկրոսխեմաներ նախագծող Xilinx ընկերությունն է, որի հայաստանյան մասնաճյուղում աշխատանքների մեկնարկը կտրվի առաջիկայում: Ընկերության ծրագրերի ու էլեկտրոնային սարքերի ավտոմատ նախագծման ոլորտում առաջատար մնալու հնարավորությունների մասին զրուցել ենք Xilinx ընկերության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արա Մարկոսյանի և Ինստիգեյթ ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանի հետ: