«911» ծառայությանը մայիսի 17-ին՝ ժամը 11:52-ին, տեղեկություն է հաղորդվել, որ երեխան ընկել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցի տներից մեկի բակի սանհանգույցը. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Է.Մ.-ն (ծնված 2017 թ.) հոսպիտալացվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է: