Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում սկանդալային գրառում է կատարել, նշելով, որ սկսում է հեղափոխության երկրորդ փուլը: Դրան շատ արագ արձագանքեցին ՔՊ կուսակցության անդամները, պաշտոնյաներ, ՏԻՄ, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ:
Այս որոշումն, ըստ երևույթին, Ռոբերտ Քոչարյանի՝ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի կողմից ազատ արձակելու որոշման հետևանքն էր:
Armdaily.am-ը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանից փորձեց ճշտել, թե ինչպես է վերաբերում Փաշինյանի հայտարարությանը և արդյո՞ք գնալու է աշխատանքի: «Գնալու եմ աշխատանքի և չեմ կարծում, որ ես այն պաշտոնյան եմ, ով պետք է մեկնաբանի վարչապետի հորդորը»,- մեզ հետ զրույցում ասաց նա: