Ինչ կլիներ, եթե այս խելահեղությունը լիներ նորմալ պետությունում: Ըստ պաշտոնյաների՝
1. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ պետք է անմիջապես զրուցեր օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավարների հետ և Սահմանադրության ու իր հեղինակության ուժով փորձեր խափանել այս խելահեղությունը:
2. ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ պետք է հանձնարարեր Հատուկ քննչական ծառայությանը նյութեր նախապատրաստել Սահմանադրական կարգի տապալման փաստի առթիվ:
3. ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ պետք է նախաձեռներ Սահմանադրական կարգի տապալման փաստի առթիվ նյութերի նախապատրաստումը:
4. ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ պետք է հանձնարարեր ապահովել բոլոր դատարանների բնականոն գործունեությունը և խափանել դատարանների արգելափակումը՝ արձանագրելով բոլոր նրանց, ովքեր տապալում են Սահմանադրական կարգ:
5. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ պետք է անմիջապես հանդես գար Վարչապետի հանձնարարությունը քննադատող հայտարարությամբ և դատական կարգադրիչների ծառայությանը հանձնարարեր ապահովել բոլոր դատարանների բնականոն գործունեությունը և խափանել դատարանների արգելափակումը:
Հիշեցում: Սահմանադրական կարգի տապալման հանցակազմի վաղեմության ժամկետը սահմանված է 15 տարի: Բոլորի համար:
Արսեն Բաբայանի էջից: