ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնի վերջին ջղաձգությունները կործանարար հետևանքներ են ունենալու մեր պետականության համար…Պարոն Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց,որ պետական մտածելակերպից զուրկ գործիչ է և մեկ տարի ղեկավարելով երկիրը չհասկացավ,որ վարչապետ է,այլ ոչ թե արտախորհրդական ընդդիմադիր քաղաքական գործիչ…Զավեշտալի է,երբ 21-րդ դարում երկիրը մեկ տարի ղեկավարող վարչապետը իր անճարությունը և քաղաքական անհասունությունը քողարկելու համար կրկին դիմում է փողոցին,այսինքն իր կողմկաիցներին և այն ներկայացնում է որպես ԺՈՂՈՎՈՒՐԴ…Պարոն Փաշինյան,վաղը դատարանների մուտքերը փակողները ԺՈՂՈՎՈՒՐԴԸ չէ.նրանք ընդամենը Ձեր կողմնակիցներն են…
Չհրաժարվելով Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական լիազորություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է այլ՝ օրինական մեթոդներով լուծել դատական համակարգում գոյություն ունեցող խնդիրները…Սակայն պարոն Փաշինյանը գնաց հասարակության տարբեր բևեռները իրար դեմ հանելու ճանապարհով,որը սարսափելի հետևանքներ է ունենալու մեր երկրի ներքին կայության համար…
Ոլորտի փորքիշատե ճանաչված ընդդիմադիր և նույնիսկ իշխանամետ ներկայացուցիչները վերջին ժամերին կոչ են անում ՀՀ վարչապետին հրաժարվել վաղվա արկածախնդրությունից…
Պարոն Փաշինյանի կոչը,ոչ այլ ինչ է,քան Հայաստանի Հանրապետության Սահմադրության և գործող օրենքների կոպիտ խախտում…Սա սահմանադրական կարգի տապալման և արդարադատության իրականացումը խոչընդոտելու փորձ է, ինչպես նաև պետությունը ապակայունացնելուն ուղված ուղղակի գործողություն…
Հ.Գ.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը որևէ կապ չունի արդարադատության հետ.դա քաղաքականություն է,որտեղ խառնված են բազմաթիվ ուժեր,այդ թվում նաև արտերկրից…
Նիկոլ Փաշինյանի դատական համակարգի դեմ կազմակերպված վաղվա սադրանք-շոուի միակ իրական ունկնդիրնը,ըստ ՀՀ վարչապետի՝Կրեմլն է…Սակայն Փաշինյանը մոռանում է,որ «Москва слезам не верит…» և Պուտինին արդեն չի հետաքրքրում Փաշինյանի մասսովկայի քանակն էլ,բղավոցի դեցիբելների սանդղակն էլ…
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի էջից: