Պետրոս Ղազարյան. «Հասկացանք էյֆորիան անցնում ա, բայց հիշողությունը էյֆորիա չի»
Advertisement 1000 x 90

Պետրոս Ղազարյան. «Հասկացանք էյֆորիան անցնում ա, բայց հիշողությունը էյֆորիա չի»

Պետրոս Ղազարյանի հրապարակումը.

«Անկախ դատական համակարգը մեր երկրի համար ֆունդամենտալ նշանակություն ունի։
Այնպիսի պերսոնաժներ են հիմա գոռում դատական համակարգի անկախության մասին, որ տարիներով քաղաքական տանիք ու ֆասադ էին, երբ դատական համակարգը կոռումպացվում էր, ուծացվում էր, դառնում էր գործադիրի պատժիչ գործիքը, երբ հազարավոր մարդիկ, ճակատագրեր խեղվում էին, միլիոնավոր դոլարներ էին վերցվում եվրոպաներից բարեփոխման համար ու մսխվում էին, երբ դատական համակարգը վավերացնում էր բոլոր կեղծված ընտրությունները, երբ մարդասպանները արդարացվում էին։

Մոռացաք, որ կուսակցական ժողովի ժամանակ որոշում էիք ովա չարիք ով ա բարիք, ով կարա զբաղվի քաղաքականությամբ ով ոչ։ Ու պետությունը ծառայեցնում էիք կուսակցական արդարադատությանը։ Հասկացանք էյֆորիան անցնում ա, բայց հիշողությունը էյֆորիա չի։

Ձեր փորացավը դատական համակարգը չի, փորացավը իշխանությունն ա, մնացածը ձեր համար ֆասադա, թե էն ժամանակ, թե,ցավոք, հիմա։

Իսկ դատական համակարգի համար մի հուզվեք։ Մենք չենք թողնի, որ իշխանությունը որևէ անօրինական բան անի»։



Նման նյութեր