Վաղուց ժամանակն է խորը «վիրաբուժական» միջոցների կիրառման․ ԲԴԽ անդամ
Advertisement 1000 x 90

Վաղուց ժամանակն է խորը «վիրաբուժական» միջոցների կիրառման․ ԲԴԽ անդամ

Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հայկ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Գտնում եմ, որ Վարչապետի կոչն ուղղված չէ «դատարանների բնականոն գործունեության խաթարմանը»։ Հակառակը, կոչ է արվում ազգային համախմբման, որպեսզի դատարանները ծավալեն իրապես բնականոն գործունեություն` ծառայելով քաղաքացիներին։

Մենք արժանի են ունենալու նոր որակներով և առաքելությամբ օժտված դատարաններ։

Մինչ այժմ իրականացրած «թերապևտիկ» միջոցներն անհրաժեշտ արդյունք չեն արձանագրում։

Վաղուց ժամանակն է խորը «վիրաբուժական» միջոցների կիրառման` միշտ Սահմանադրության և իրավունքի գերակայության տիրույթում։

Դատական համակարգը` դատական անկախ իշխանություն դարձնելն անհետաձգելի առաջնահերթություն է, որպեսզի ի վերջո ունենանք հասարակության բոլոր շերտերի կողմից ընդունելի և վստահելի արդարադատություն»։



Նման նյութեր