Աննա Հակոբյանի եղբայրը միանում է ցուցարարներին՝ հանդարտության կոչերով. SHANT NEWS (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Աննա Հակոբյանի եղբայրը միանում է ցուցարարներին՝ հանդարտության կոչերով. SHANT NEWS

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ է նաև ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ եկել է՝ հնարավոր բախումները կանխելու համար:

«Ես այստեղ եմ, որպեսզի լինեմ ժողովրդի կողքին, իմ ընտրատարածքն է։ Քանի որ գիտեմ, որ այսպիսի կոչ է եղել, եկել եմ, որպեսզի հնարավոր բախում լինելու դեպքում հանդարտեցնեմ ժողովրդին, նպատակս դա է»,- ասել է նա:

Հարցին, թե դատարաններում իրավիճակը փոխելու այլ տարբերակ չկա՞ր, պատասխանել է.

«Հիմա լրիվ այլ պրոցես է տեղի ունենում, որևէ դատական գործընթացի չենք միջամտում: Ակցիան, կարծում եմ, Հայաստանում ընդհանուր դատական համակարգի դեմ է: Այս մի տարվա մեջ բազմաթիվ տարբերակներ են տրվել, բայց այդ մի տարին դատական իշխանությունը չօգտագործեց հօգուտ իրեն»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին՝ ասել է. «Այնպիսի ղեկավար է, որ չուզեց իր մոտ հրավիրել ինչ-որ դատավորի, չասաց՝ այս վճիռը կկայացնես»։

 



Նման նյութեր