Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը մայիսի 21-ին, ժամը 02:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 45 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «BMW 750» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ՝ կայանած «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենային (վարորդների ինքնությունը չի հաջողվել պարզել):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ս.Գ.-ն (ծնված 1986 թ.) և Գ.Ա.-ն (ծնված 1999 թ.), հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները Ս.Գ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ. Ա.-ինը՝ կայուն:
Փրկարարները փակել են «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: