«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության նախկին անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբեմն ապշում եմ, թե աբսուրդն ինչ աստիճանի կարող է հասնել` երկրում իշխանության շատ լուրջ կոլլապս է, Ադրբեջանը հայտարարել է, որ հաջորդ կանգառը Շուշիում է և շատ լուրջ նախապատրաստվում է պատերազմի, իսկ «Լույս» խմբակցությունն առաջարկում է փողոցների անվանումների դիմաց դնել «սուրբ» բառը: Ու ամենածիծաղելին, որ այդ բառի մեջ, ըստ տիկնոջ, շատ լուրջ տուրիսական նշանակություն կա: Հենց փոխեցինք, տուրիստները հերթ են կանգնելու մեր սահմանի մոտ: Վախ, մենք էլ` տուրիզմի ոլորտի աշխատողներս, քանի տարի գլուխ ենք ջարդում, մտածում ենք, ոնց անենք, որ մեր երկրի տուրիզմը զարգացնենք: Ու այս մարդիկ աշխատում են քաղաքապետարանում, կառավարությունում, օրեսդիր մարմիններում… Իսկ մեկն այս տիկնոջը տեղեկացրե՞լ է, թե ինչ հսկայական գումարների հետ է կապված փողոցների անվանափոխությունը: Լավ, մինչև ե՞րբ պիտի շարունակվի այս մառազմը»: