Գյումրիում 45-ամյա հայրը անզգուշաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան տղային. վերջինը տեղում մահացել է. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Գյումրիում 45-ամյա հայրը անզգուշաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան տղային. վերջինը տեղում մահացել է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փողոցում, Կազաչի պոստ 127/006 տնակի բնակիչը ավտոտնակից իր վարած Volga մակնիշի 35 CZ 204 համարանիշի ավտոմեքենան դուրս բերելու ժամանակ հետընթաց վրաերթի է ենթարկել իր 2 տարեկան տղային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում են գտնվում նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրաանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը նշված հասցեի բնակիչ, 45-ամյա Արտեմ Ասատրյանն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com