![](https://blog.168.am/wp-content/uploads/2019/05/61019273_809794099400533_8987978189464666112_n.jpg)
Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանում ընթանում են լայնածավալ զորավարժությունները: Զորավարժությունների մի հատվածն անցկացվել է գիշերային պայմաններում: Անձնակազմը առաջադրանք է ստանում գիշերային պայմաններում, բնակլիմայական բարդ պայմաններում հաղթահարել դժվարությունները, անցնել հակառակորդի կողմից տեսանկարահանող և ռադիոալիքային արգելքները, կատարել գործողություններ հակառակորդի տարածքում, որից հետո տարբեր տրամաչափի ականանետներով, հրետանիով , զենիթահրթիռային կայաններով, տանկերով, այնուհետև ռազմական ուղղաթիռներով և ինքնաթիռներով անցնել հարձակման:
Այսինքն, դիվերսիոն գործողություն, որից հետո լայնամասշտաբ հարձակվողական ռազմական գործողոցություն, որի նպատակն է խոցել թիկունքային զորամասերը, ճանապարհները, կամուրջները: Սա ես նմանեցնում եմ ապրիլյան պատերազմի սցենարին»: