«Փաշինյանն այլ տարբերակ չունի»
Advertisement 1000 x 90

«Փաշինյանն այլ տարբերակ չունի»

Խորհրդարանական կառավարման երկրներում իշխանության ուղղահայացը կառուցվում է կուսակցության միջոցով։ Իշխող ՔՊ կուսակցությունը չկայացած, արհեստական կառույց է, անգամ ԻՄ ՔԱՅԼԸ ֆրակցիան որոշումներ ընդունելու և քաղաքականություն վարելու գործում անընդունակ է։ Դրա օրինակն է դատարանները շրջափակելու որոշման մասին նրանց տեղյակ չլինելը (դա միանձնյա որոշում է եղել)։ Անգամ որոշ պատգամավորներ հեռուստատեսությունից են իմացել դրա մասին, ինչը արժանապատվություն ունեցող սակավաթիվ պատգամավորներին խորը վիրավորել է։

Դա է պատճառը, որ Փաշինյանի միակ գործիքը փողոցն է մնացել, իսկ դրա համար պետք է ամեն անգամ գտնել թշնամիներ, ցույց տալ նոր մեղավորներին ու մոբիլիզացնել փողոցը։ Այլ տարբերակ նա չունի։ Նրա համար կորցնել փողոցը, նշանակում է կորցնել իշխանությունը։

Այս գործելաոճը շարունակվելու է։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր