Brexit-ի կողմնակիցների կուսակցությունը Եվրոպական խորհրդարանի ընտրություններում Մեծ Բրիտանիայում 20% ցուցանիշով, զբաղեցնում է առաջին տեղը, այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշենք, որ այս կուսակցության ղեկավարն ազգայնական Նայջել Ֆարաջն է: Կուսակցության օգտին գրանցված քվեների մեծ մասն Անգլիայի հյուսիս-արևելքից է, որտեղ եվրոսկեպտիկներն ստացել են ձայների 38%-ը, իսկ լեյբորիստները՝19:
Նայջել Ֆարաջը, մեկնաբանելով ընտրությունների նախնական արդյունքները, ասել է, որ դրանք լավագույնս ցույց են տվել, թե Մեծ Բրիտանիայում որքան են ցանկանում դուրս գալ ԵՄ-ի կազմից: Միևնույն ժամանակ, լավագույն արդյունքի էին ձգտում հասնել նաև լիբերալ դեմոկրատները, ովքեր հանդես էին գալիս Բրեքսիթի մասով երկրորդ հանրաքվեի անցկացման կոչերով: